Tesla-ի բաժնետերերը ցանկանում են փոխարինել Իլոն Մասկին. Reuters
Ամերիկյան Tesla ընկերության խոշորագույն բաժնետերերի տասնյակի կազմում ընդգրկվող BlackRock-ի կողմից ղեկավարվող հիմնադրամները մտադիր են փոխարինել Իլոն Մասկին ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հիմնադրամները կողմ են քվեարկել Մասկին անկախ նախագահով փոխարինելուն: Նշվում է, որ ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ Մասկը կատարում է ինչպես տնօրենների խորհրդի նախագահի, այնպես էլ ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները:
Այս առաջարկը հավանություն չի ստացել Tesla-ի մյուս բաժնետերերի կողմից, այդ իսկ պատճառով Մասկի դիրքորոշումն անփոփոխ է մնում:










