Facebook-ի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել
Facebook-ի օգտատերերը հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով downdetector.com կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:
Օգտատերերից շատերը բարդություններ են ունեցել Messenger հավելվածի հետ կապված, իսկ ոմանք հայտնել են հրապարակումներ անելու կամ այլ գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրների մասին: Մեծ մասամբ օգտատերերը բողոքել են սոցցանցի հասանելիությունից և աշխատանքի ընդհանուր խափանումից:
Պորտալի տվյալներով՝ Facebook-ի աշխատանքում խափանումների մասին առավել շատ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից և մի շարք այլ երկրներից:










