Հայտնի են դարձել նոր Lada Granta-ի գները
Lada Granta սեդանը թարմացումից հետո արժենալու է 419 900 ռուբլի։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավտոկոնցերնի կայքը։
Ավտոմեքենայի թարմացված տարբերակը տասը հազար ռուբլիով թանկ է լինելու նախորդ շարքի մոդելից։
Շարքում Luxe դասի ամենաթանկ սեդանը գնորդին կարժենա առնվազն 608 հազար ռուբլի։
Լիֆթբեքերի և հեչբեքերի գները կսկսվեն 436 900 ռուբլիից։ Լիֆթբեքերի գինը էժանացել է, հինգդռնանի Lada Kalina լիֆթբեքը վաճառվում էր 460 հազարով, իսկ հեչբեքերի գինը բարձրացել է երկու հազար ռուբլիով։
Ունիվերսալ տեսակի Lada Granta-ն հնարավոր կլինի գնել 446 900 ռուբլիով։










