Վաճառքի է հանվել Pontiac GTO Chief Camino-ի միակ նմուշը (լուսանկարներ)

15:20 • 02.09.18

Sotheby’s աճուրդային տունը վաճառքի է հանել Pontiac GTO Chief Camino ավտոմեքենայի միակ նմուշը: Այս մասին հաղորդում է Motor.ru-ն:

Նշվում է, որ ավտոմեքենան պատրաստել է GTO-ի և Chevrolet El Camino-ի սիրահար Ռոն Լինդերմանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պիկապի պատրաստման համար 10 տարի է պահանջվել: Ավտոմեքենայի հիմքում ընկած է 1965 թվականի Pontiac GTO-ի շարժիչն ու թափքը:

Pontiac GTO Chief Camino-ը համալրված է 6.4 լիտրանոց V8 շարժիչով, որի հզորությունը 340-ից բարձրացվել է մինչև 415 ձիաուժ:

Ավտոմեքենայի ինտերիերն ամբողջությամբ համապատասխանում է օրիգինալ GTO-ի ինտերիերին: Pontiac GTO Chief Camino-ի նախնական գինը 40-50 հազար դոլար է:

 

Վաճառքի է հանվել Pontiac GTO Chief Camino-ի միակ նմուշը (լուսանկարներ)