Honda-ն S 660 կոմպակտ ռոդսթերը վերածել է ռետրո մեքենայի (լուսանկարներ)
Ճապոնական Honda S 660 կոմպակտ ռոդսթեր մոդելն արտաքին դիզայներական վերափոխության է ենթարկվել՝ նմանվելով 1960-ականների սպորտային մոդելներին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, թափքի նոր վահանակները պատրաստված են պլաստիկից, ապակե մանրաթելից: Նման կառույցով են փոխարինվելու մեքենայի բոլոր արտաքին տարրերը, բացի տանիքից և դռներից: Մեքենայի համար նույնիսկ հատուկ լուսային տեխնիկա է նախատեսված, որը նույնպես ընդգրկված է փոփոխությունների համալիր փաթեթում:
Թյունինգային փաթեթի արժեքն է 1 296 000 իեն (11 667 դոլար): Առաջին հարյուր մոդելը կհամալրվի մետաղական ցուցանշանով՝ անհատական համարանիշով: Փոփոխություններն իրականացվելու են Ճապոնիայում: 












