Հնագետները Պտղոմեոսին և Կլեոպատրային պատկանող հնագույն մասունքներ են հայտնաբերել (լուսանկարներ)
Վերին Եգիպտոսում հնագետները երկու հնագույն մասունք են հայտնաբերել, որոնք թվագրվում են Պտղոմեոս V Աստվածահայտի և Կլեոպատրայի ապրած ժամանակաշրջանին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնագործության մասին տեղեկացրել է Եգիպտոսի հնագույն հուշարձանների հարցով նախարարության կայքը:
Ինչպես հաղորդվում է, գիտնականները ավելի քան երկու մետր երկարություն ունեցող երկու ավազաքարե սալիկ են հայտնաբերել: 2.53 մետր երկարությամբ սալիկի վրա պատկերված են Պտղոմեոս արքայի և Կլեոպատրա թագուհու նկարները, ինչպես նաև 29 տող հիերոգլիֆներ:
Երկրորդ սալիկը, որի երկարությունը հասնում է 2.8 մետրի, զարդարված է թագավորական ընտանիքի պատկերներով՝ արքայի և թագուհու մասնակցությամբ: Այս մեկի վրա ևս երկու տեքստ կա՝ կազմված 34 և 33 հիերոգլիֆից:











