«Սոյուզ-5» հրթիռը տիեզերագնացներին ուղեծիր կտեղափոխի 2023 թվականին
Ռուսական «Սոյուզ-5» միջին դասի նոր հրթիռի առաջին գործարկումը տիեզերանավի և անձնակազմի հետ միասին նախատեսված է իրականացնել 2023 թվականին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է «Էներգոմաշ» գիտա-արտադրական միավորման գլխավոր հրահանգիչ Պյոտր Լևոչկինը:
«Ուղևորատար առաջին չվերթը կկայանա 2023 թվականին», - ասել է վերջինս՝ ելույթ ունենալով գիտական համաժողովում:
Հրթիռի առաջին գործարկումն, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կկայանա 2021 թվականին:










