Tesla-ն Շվեյցարիայում կգաղտնազերծի Tesla Roadster-ի սերիական տարբերակը

14:03 • 03.09.18

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը Grand Basel ավտոցուցահանդեսի շրջանակում հանդես կգա «անակնկալով»՝ ներկայացնելով նոր մոդել:

Ինչպես նշում է motor.ru-ն, ըստ նախնական տեղեկության՝ խոսքը Tesla Roadster-ի սերիական տարբերակի մասին է:

Նշվում է, որ ընկերության ղեկավարությունը կայանալիք միջոցառման հրավիրատոմսերն ուղարկել է բրենդի մի շարք հաճախորդների:

Աղբյուրը մանրամասնում է, որ «առեղծվածային» նորույթի մասին այլ տեղեկություններ չկան:

Հավելենք, որ կոլեկցիոն մեքենաների Grand Basel ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 6-9-ը՝ շվեյցարական Բազելում:

 

Tesla-ն Շվեյցարիայում կգաղտնազերծի Tesla Roadster-ի սերիական տարբերակը