Facebook-ի աշխատանքում կրկին խափանումներ են տեղի ունեցել
Facebook սոցիալական ցանցի օգտատերերը կրկին հայտնել են կայքի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով downdetector.com կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:
Օգտատերերը բողոքում էին, որ չեն կարողանում միանալ սոցկայքին և բացել անձնական էջերը: Բացի այդ, շատերը խնդիրներ են ունեցել նաև Facebook-ին պատկանող Instagram-ի և Messenger հավելվածի հասանելիության հետ կապված:
Պորտալի տվյալներով՝ սոցցանքի աշխատանում խափանումների մասին բողքներ են ստացվել Ճապոնիայից, Ղազաստանից, Ֆինլանդիաից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից և աֆրիկյան ու հարավամերիկյան մի շարք պետություններից:










