Apple-ը խոստովանել է, որ iPhone 8-ի որոշ խմբաքանակ անորակ է

09:36 • 04.09.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտնել է iPhone 8 սմարթֆոններում գործարանային թերություններով խմբաքանակի հայտնաբերման մասին: Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ տվյալ սմարթֆոններում անսարքություններ կան մայր պլատայի հետ կապված:

Հայտնի է նաև, որ թերություններով սմարթֆոնները վաճառվել են 2017թ. սեպտեմբերից 2018թ. մարտն ընկած ժամանակահատվածում՝ Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում ու այլ երկրներում:

Աղբյուրը նկատում է, որ գործարանային թերության հետևանքով հեռախոսները կարող են գերծանրաբեռնվել, «կախել» ու նույնիսկ չմիանալ:

Apple-ը խոստացել է, որ բոլոր անսարք iPhone 8-երը կվերանորոգվեն անվճար:

Պարզելու համար, թե արդյոք iPhone 8-ի որևէ մոդել նման խնդիր ունի ու պետք է վերանորոգվի, հարկավոր է ընկերության պաշտոնական կայքում նշել հեռախոսի գնման վայրն ու սարքի սերիական համարը:

 

 

Apple-ը խոստովանել է, որ iPhone 8-ի որոշ խմբաքանակ անորակ է