BMW-ն պատվերներ է ընդունում դեռևս գոյություն չունեցող մեքենայի համար (լուսանկարներ)

21:19 • 04.09.18

Գերմանական BMW ընկերությունը պատվերներ է ընդունում iX3 էլեկտրաքրոսովերի համար, որի արտադրությունն սկսվելու է 2020-ին:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, առաջին մոդելների վաճառքը կսկսվի Նորվեգիայում: Այժմ նորվեգացիները կարող են մեքենան ձեռք բերելու հերթում տեղ ամրագրել 15 000 կրոնով (շուրջ 2000 դոլար):

BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպը ներկայացվել է գարնանը Պեկինում: Բավարական ընկերությունը նախատեսում է սերիական արտադրության հանձնել մոդելը:

Այն կառուցված է X3-ի հարթակի հիման վրա և համալրված է eDrive բլոկով ուժային համակարգով: Մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողան 400 կմ տարածություն անցնել:



 

BMW-ն պատվերներ է ընդունում դեռևս գոյություն չունեցող մեքենայի համար (լուսանկարներ)