Toyota-ն ներկայացրել է նոր Corolla ունիվերսալը (լուսանկարներ)
Ճապոնական Toyota ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Corolla Touring Sports ունիվերսալ մոդելը: Եվրոպական շուկայում մոդելը գալիս է փոխարինելու Auris Touring Sports-ին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենան կառուցվել է GA-C հարթակի հիման վրա, իսկ մեքենայի շարժիչային ընտրանին կազմված է բենզինային տուրբոշարժիչից և երկու հիբրիդային ուժային համակարգից: Նախորդ սերնդի մեքենայի համեմատ Toyota Corolla Touring Sports ունիվերսալը ներկայանում է ծանրության առավել ցածր կենտրոնով:
Եվրոպացի գնորդներին Toyota Corolla Touring Sports-ը կառաջարկվի 1.2 լիտր ծավալային բենզինային տուրբոշարժիչով և 116 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև հիբրիդային տարբերակով:
Մեքենայի տեխնիկական համակարգը համալրված է պրոյեկցիոն էկրանով, աուդիոհամակարգով, սմարթֆոնների համար անլար լիցքավորմամբ:
Ունիվերսալի հանրային դեբյուտը կկայանա հոկտեմբերին՝ Փարիզյան ավտոսրահում:












