Համացանցում են հայտնվել նոր հիբրիդային Ferrari-ի նախատիպի լուսանկարները
Համացանցում հրապարակվել են Ferrari մակնիշի ավտոմեքենայի նախատիպի լուսանկարները: Ենթադրվում է, որ նորույթը համալրված է հիբրիդային ուժային համակարգով:
Ինչպես նշում է Motor.ru-ն, այս մասին կարող են վկայել ավտոմեքենայի կառուցվածքում երևացող մի շարք առանձնահատկություններ, սակայն պաշտոնական հաստատում դեռևս չկա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախատիպը նման է սերիական Ferrari 458 Italia-ին, որը համալրված է 4.5 լիտրանոց V8 մթնոլորտային շարժիչով: Ավտոմեքենան 570 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի:
Ferrari 458 Italia-ն 3.4 վայրկյանում 100 կմ/ժ արագություն է հավաքում, իսկ առավելագույն արագությունը 325 կմ/ժ է:












