Android-ի օգտատերերին նախազգուշացրել են տարածված հավելվածների վտանգի մասին

22:48 • 05.09.18

ESET հակավիրուսային ընկերության փորձագետները նախազգուշացրել են Android օպերացիոն համակարգի օգտատերերին մի շարք տարածված հավելվածների վտանգի մասին, որոնք հասանելի են ներբեռնելու համար Google Play կատալոգում: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ մի շարք վնասակար հավելվածներ զբաղվում են կրիպտոարժույթների մայնինգով. մի սմարթֆոնի հզորությունը համեմատաբար փոքր է, սակայն այս ծրագրերը մեծ քանակով ներբեռնելը թույլ է տալիս խաբեբաներին հասնել իրենց ցանկացած արդյունքին:

Մասնագետների խոսքով՝ այս հավելվածներից մեկը սիրված Bug Smasher խաղն է, որում օգտատերերին առաջարկվում է որսալ էկրանով վազող միջատներին՝ սեղմելով նրանց մատով:

Նշվում է, որ վնասակար ծրագրերը կարելի է տարբերել մի շարք առանձնահատկություններով. ներբեռնումից հետո հեռախոսը սկսում է ուժեղ տաքանալ, բացի այդ, սովորականից արագ է սպռվում լիցքավորումը:

Մասնագետները խորհուրդ են տվել օգտատերերին հավելվածներ ներբեռնել միայն պաշտոնական հարթակներից (Google Play Store և Apple's App Store) և խուսափել չստուգված ռեսուրսներից:

Android-ի օգտատերերին նախազգուշացրել են տարածված հավելվածների վտանգի մասին