Samsung-ը նոյեմբերին ծալվող սմարթֆոն կներկայացնի
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը մինչև տարեվերջ կներկայացնի այդքան շատ քննարկված ծալվող հեռախոսը, ինչի մասին CNBC-ի հետ զրույցում հայտնել է ընկերության բջջային բաժնի ղեկավար Դոն Ջին Կոհը:
Նա մանրամասնել է, որ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ այժմ ծալվող հեռախոս ներկայացնելու ճիշտ ժամանակն է, քանի որ շուկան հենց դրան է սպասում:
Այնուհանդերձ՝ Կոհը չի բացատրել, թե ինչ մեխանիզմով է գործելու նորարարական սարքը:
Նա նշել է միայն, որ սմարթֆոնի վերաբերյալ բոլոր մանրամասները կգաղտնազերծվեն նոյեմբերին՝ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Samsung Developer Conference միջոցառման շրջանակում:
Կոհի խոսքով՝ ճկվող էկրան ստեղծելը բավական բարդ գործընթաց էր, սակայն ընկերությունը գրեթե ավարտել է այն:










