Գերմանացիների պատասխանը Tesla-ին. Mercedes Benz-ը շքեղ էլեկտրական մեքենա է ներկայացրել
Գերմանական Mercedes Benz ընկերությունը Ստոկհոլմում կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացրել է իր առաջին ամբողջությամբ էլեկտրական մեքենան՝ պաշտոնապես մուտք գործելով էլեկտրամեքենաների շուկա, որտեղ գերիշխող դիրք ունի ամերիկյան Tesla ընկերությունը:
Ինչպես նշում է Reuters-ը, այսպիսով՝ գերմանական ավտոարտադրողը պատասխան է տալիս ԱՄՆ-ին՝ ներկայացնելով մեկ լիցքավորմամբ 450 կմ ճանապարհ հաղթահարելու հնարավորությամբ EQC մոդելը:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ մեքենան կդրվի սերիական արտադրության, սակայն ոչ մեծ ծավալով:
Հայտնի է, որ ընկերությունը մտադիր է 10 նոր էլեկտրական մոդել ներկայացնել:










