Instagram-ի ստեղծողները նոր հավելված են մշակում

05:11 • 06.09.18

Instagram սոցիալական ցանցի ստեղծողներն աշխատում են առցանց գնումների համար նախատեսված IG Shopping հավելվածի մշակման վրա, որն ուղղակիորեն կապված կլինի սոցցանցին, հաղորդում է The Verge-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ նոր հավելվածի միջոցով օգտատերերը կկարողանան ուսումնասիրել և գնել այն վաճառողների ապրանքները, որոնց էջերին հետևում են Instagram-ում: Այնուամենայնիվ՝ ընկերության պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել այս լուրը:

Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցի գործառնական տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել էր, որ ամբողջ աշխարհում ավելի քան 25 միլիոն ընկերություն ինստագրամյան հաշիվ ունի և դրանցից 2 միլիոնը գովազդատուներ են: Բացի այդ, սոցցանցի օգտատերերից հինգից չորսը հետևում են առնվազն մեկ ընկերության էջին:

Այսպիսով` այս նոր հավելվածը նոր հարթակ կտրամադրի ընկերություններին իրենց արտադրանքը վաճառելու համար և կօգնի ավելացնել եկամուտը:

Instagram-ի ստեղծողները նոր հավելված են մշակում