Համացանցում են հայտնվել Kia Telluride քրոսովերի չքողարկված լուսանկարները (լուսանկարներ)
The Korean Car Blog կորեական կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում, ամենայն հավանականությամբ, պատկերված է Kia Telluride մեծ քրոսովերի նախասերիական նմուշը:
Ինչպես նշում է Motor.ru-ն, մոդելի՝ սերիական դարձնելու մասին ավելի վաղ հայտնել է կորեական ավտոարտադրողի դիզայներական բաժնի ղեկավար Պիտեր Շրայերը:
Նորույթի տեխնիկական տվյալների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն Kia-ի ամերիկյան գրասենյակի պլանավորման բաժնի ղեկավարն ակնարկել է, որ քրոսովերը կարող է ստեղծվել K900 սեդանի հարթակի հիման վրա: Այդ դեպքում այն կհամալրվի 370 ձիաուժ հզորությամբ 3.3 լիտրանոց V6 շարժիչով:
Նշվում է, որ Kia Telluride-ի նախատիպը կառուցվել է Sorento ամենագնացի ձևափոխված շասսիի հիման վրա: Քրոսովերի երկարությունը հինգ մետր է: Ամենագնացը համալրված է հիբրիդային ուժային համակարգով, որում ներառված է 270 ձիաուժ հզորությամբ 3.5 լիտրանոց V6 շարժիչը:












