Շոտլանդական ֆերմաներից մեկում պատահաբար Land Rover-ի հազվագյուտ նմուշներ են գտել (լուսանկարներ)

20:37 • 06.09.18

Շոտլանդական Պիբլսշիր կոմսությունում լուսանկարիչների խումբը Land Rover ամենագնացների հազվագյուտ նմուշներ է հայտնաբերել, որոնք անհետացած էին համարվում:

Ինչպես նշում է Motor.ru-ն, ավտոմեքենաները գտել են մասնավոր սեփականության տարածքում տեղակայված պահեստում: Բացի այս ավտոմեքենաներից, լուսանկարիչները նաև Rolls-Royce V12 շարժիչով փորձարարական ավտոմեքենա են գտել:

Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնաբերված ավտոմեքենաներից ամենաարժեքավորը զինվորական Land Rover Series IIA Lightweight-ի վաղ նմուշն է: Այս տեսակի ամենագնացները թողարկվում էին 1968 թվականից:

Ֆերմայում հայտնաբերվել է նաև Land Rover Defender 110-ը, իսկ երրորդը՝ SRV1-ը:

Շոտլանդական ֆերմաներից մեկում պատահաբար Land Rover-ի հազվագյուտ նմուշներ են գտել (լուսանկարներ)