Samsung-ը կդադարեցնի թարմացումներ ներկայացնել Galaxy Note 5 և S6 Edge Plus մոդելների համար. ԶԼՄ-ներ

22:47 • 07.09.18

Հարավկորեկան Samsung ընկերությունը կդադարեցնի Galaxy Note 5 և Galaxy S6 Edge Plus մոդելների համար ամեն ամիս ներկայացվող թարմացումների և անվտանգության ծրագրերի թողարկումը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը, սպասարկվող մոդելների ցանկից տվյալ գաջեթները բացառելու մասին առաջին անգամ տեղեկություն հայտնվել էր դեռևս գարնանը:

Վերջին թարմացումները Note 5 և S6 Edge Plus մոդելների համար ներկայացվել են օգոստոսի վերջին:

Նշվում է, որ թարմացումներ այս սարքավորումների համար կարող են ներկայացվել, եթե արտադրողը անվտանգության մասով խոցելիություն հայտնաբերի:

 

Samsung-ը կդադարեցնի թարմացումներ ներկայացնել Galaxy Note 5 և S6 Edge Plus մոդելների համար. ԶԼՄ-ներ