Համացանցում հայտնվել է Nokia-ի՝ 5 տեսախցիկ ունեցող սմարթֆոնի լուսանկարը

23:34 • 07.09.18

Համացանցում լուսանկար է հայտնվել, որում պատկերված է ֆիննական Nokia ընկերության սմարթֆոնը, որը հինգ տեսախցիկ ունի: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով տեխնոլոգիական աղբյուրին:

Լուսանկարում երևում է գաջեթի հետևի վահանակը, որը համալրված է Zeiss ոսպնյակով 5 սենսորով: Ոսպնյակների մոտ տեղադրված է լուսարձակումը:

Ենթադրվում է, որ դա Nokia 10 մոդելն է: Ավելի վաղ համացանցում հայտնվել էին այդ մոդելի գծագրերը՝ տեսախցիկների միևնույն դիրքով:

Երեք տեսախցիկ ունեցող առաջին սմարթֆոնը դարձել է Huawei P20 Pro մոդելը, որի ուժեղ կողմերն են գիշերային նկարահանումը և հնգակի հիբրիդային խոշորացումը:

 

Համացանցում հայտնվել է Nokia-ի՝ 5 տեսախցիկ ունեցող սմարթֆոնի լուսանկարը