Իլոն Մասկն ամերիկյան շոուի ժամանակ մարիխուանա է ծխել (տեսանյութ)
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, հյուրընկալվելով հումորիստ Ջո Ռոգանի շոուին, ուղիղ եթերում մարիխուանա է ծխել:
Ինչպես նշում է BBC-ն, տեխնոլոգիական նորարարությունների ու հանրության կողմից Մասկի ընկալման մասին զրույցի ընթացքում հաղորդավարն իր հյուրին Կալիֆոռնիայում օրինական համարվող թմրանյութ է առաջարկել:
«Դե սա օրինական է, չէ՞»,-հետաքրքրվել է Մասկը՝ վերցնելով մարիխուանայի ու ծխախոտի խառնուրդը:
Բացի այդ, նրանք վիսկի են խմել, ինչի ժամանակ միլիարդատերն ասել է, որ ալկոհոլը թմրանյութի պես բան է:
Հայտնի է, որ լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում առ այն, որ Մասկը թմրադեղեր է օգտագործում:
Հավելենք, որ ԱՄՆ-ի 50 նահանգներից 9-ում՝ այդ թվում նաև Կալիֆոռնիայում, մարիխուանայի օգտագործումն օրինականացվել է:










