Lexus-ը ներկայացրել է իր առաջին սերիական զբոսանավը (լուսանկարներ, տեսանյութեր)
Ճապոնական Toyota Motor-ին պատկանող Lexus բրենդը ներկայացրել է իր առաջին սերիական զբոսանավը և բացահայտել նորույթի մանրամասները: Այդ մասին տեղեկացնում է Motor.ru-ն:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ լյուքս դասի LY 650 զբոսանավը «շքեղության և ակտիվ ապրելակերպի հնարավորությունների ուսումնասիրությանն» ուղղված նախագծի մի մասն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ 19.96 մետրանոց զբոսանավը կկառուցեն Marquis-Larson Boat Group ամերիկյան նավաշինական ընկերության մասնագետները:
Նշվում է, որ Lexus LY 650-ը համալրված է երեք նավախցով, որոնցում վեց քնելու տեղ կա: Զբոսանավի վառելիքի բաքի տարողությունը 3.785 լիտր է, իսկ խմելու ջրի տարողությունը՝ 852 լիտր:
Զբոսանավը կաշխատի 12.8 լիտրանոց Volvo Penta դիզելային շարժիչով, որի հզորությունը 1000 ձիաուժ է:
![]()

















