Կալիֆոռնիայում կանցկացվի Porsche տրակտորների առաջին պաշտոնական մրցարշավը

10:08 • 08.09.18

WeatherTech Raceway Laguna Seca հայտնի ավտոդրոմում կանցկացվի Porsche ընկերության տրակտորների՝ պատմության մեջ առաջին պաշտոնական մրցարշավը:

Ինչպես նշում է Motor.ru-ն, մրցարշավը տեղի կունենա Porsche բրենդի ավտոմեքենաների սիրահարներին միավորող Rennsport Reunion VI փառատոնի ժամանակ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքի մոտակայքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցարշավը կներառի դասական մեկնարկ՝ «Լը Մանի 24 ժամ»-ի ոճով, որի շրջանակում մրցարշավորդները պետք է սկզբում տրակտոր նստեն, միացնեն այն ու միայն դրանից հետո դուրս գան մայրուղի: Միջոցառման մասնակիցներից մեկի խոսքով՝ մրցումը թեև կատակի նման կլինի, այնուամենայնիվ, այն մրցակցության ու պայքարի տարրեր կունենա:

Նշվում է, որ մրցարշավին մասնակցելու համար պետք է ուղարկել տրակտորի լուսանկարը՝ նշելով մոդելը և թողարկման տարեթիվը, ինչպես նաև՝ 550 դոլար մուտքավճար անել:

Porsche ընկերությունը տրակտորներ է թողարկել 1956-1963 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ ընդհանուր առմամբ 125 հազար նմուշ, որոնց մեծ մասը մինչ օրս օգտագործվում է ֆերմաներում:

Կալիֆոռնիայում կանցկացվի Porsche տրակտորների առաջին պաշտոնական մրցարշավը