Toyota-ն կդադարեցնի Ճապոնիայում գտնվող իր 16 գործարանի աշխատանքը՝ երկրաշարժի հետևանքների պատճառով

12:45 • 08.09.18

Ճապոնական խոշորագույն Toyota Motor ավտոկոնցեռնը սեպտեմբերի 10-ից կդադարեցնի երկրի տարածքում գտնվող իր 18 գործարանից 16-ի աշխատանքը՝ բաղադրիչների մատակարարման հարցում հնարավոր խափանումների պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս որոշումը կապված է լույս սեպտեմբերի 6-ին Հոկայդո կղզում տեղի ունեցած 6,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի հետևանքների հետ։


Նշվում է, որ աղետի հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի անջատում Տոմակոմայ քաղաքում գտնվող ընկերության գործարանում, որտեղ արտադրում են փոխանցման տուփերը։


Կորպորացիայի արտադրական ցիկլը խախտվել է նաև Ճապոնիայի արևմտյան հատվածին պատուհասած «Ջեբի» թայֆունի պատճառով։


Գործարանների աշխատանքի վերականգնման մասին որոշումը Toyota-ն կկայացնի սեպտեմբերի 11-ից հետո։


Վերջին տվյալների համաձայն՝ Հոկայդոյում երկրաշարժի հետևանքով մահացել է 21 մարդ, 13-ն անհայտ կորած է համարվում։

Toyota-ն կդադարեցնի Ճապոնիայում գտնվող իր 16 գործարանի աշխատանքը՝ երկրաշարժի հետևանքների պատճառով