Ներկայացվել է BMW X2-ի ամենահզոր տարբերակը՝ նորագույն շարժիչով (լուսանկարներ)

23:52 • 08.09.18

Բավարական ընկերությունը ներկայացրել է BMW X2 քրոսովեր-կուպեի առաջադեմ տարբերակը, որը դարձել է M35 մոդելը՝ M Performance տուրբոշարժիչով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, TwinPower Turbo շարժիչը 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ աշխատելով 306 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն համադրվում է xDrive լիաքարշակ համակարգի հետ: 100 կմ/ժամ արագությունը BMW X2 M35i մոդելը զարգացնում է 4.9 վայրկյանում:

Բացի այդ, մեքենան համալրվել է հակամառախուղային լուսարձակներով՝ Full HD տեխնոլոգիայով, հետևի M-սփոյլերով, 19 կամ 20 դյույմ անվահեծերով: Գործառույթների թվում են պրոյեկցիոն էկրանը, Apple CarPlay անլար համակարգը, խցանումների և կայանման ժամանակ տեղաշարժման օգնական համակարգը։

BMW X2 M35i-ի արտադրությունը նախատեսվում է սկսել նոյեբերին: Եվրոպական շուկայում վաճառքը կմեկնարկի 2019-ի մարտին:



 

Ներկայացվել է BMW X2-ի ամենահզոր տարբերակը՝ նորագույն շարժիչով (լուսանկարներ)