Խաղաղ օվկիանոսի հատակին առեղծվածային հետքեր են հայտնաբերվել
Խաղաղ օվկիանոսի՝ Մեքսիկայի և Հավայան կղզիների միջև ընկած հատվածում՝ 4 կմ խորության վրա, հայտնաբերվել են տարօրինակ հետքեր:
Ինչպես նշում է Express.co.uk-ը, որոշ հետազոտողներ չեն բացառում, որ առեղծվածային հետքերը կարող էին թողած լինել ոչ երկրային քաղաքակրթության ներկայացուցիչները:
Հետքերն ունեն մոտ 2.5 մ երկարություն ու 13 սմ խորություն: Դրանք հայտնաբերվել են բրիտանացի գիտնակաների կողմից, որոնք օգտագործել են խորը օվկիանոսային ջրերում հետազոտություններ անցկացնելու համար նախատեսված ռոբոտ:
Մասնագետները բացառել են վարկածներն առ այն, որ դրանք որևէ գիտական գործունեության արդյունքում առաջացած կամ ստորջրյա բնակիչների թողած հետքեր են:
«Անալիզի արդյունքում պարզվել է, որ հետքերը պատահականության սկզբունքով չեն դասավորված»,-հայտնել է հետազոտական խմբի ղեկավար Լի Մարշը:










