Mercedes-Benz-ը ցույց է տվել հաջորդ սերնդի Mercedes-Benz GLE ամենագնացը (տեսանյութ)

17:50 • 10.09.18

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը տեսանյութի միջոցով ցույց է տվել հաջորդ սերնդի նոր ամենագնացը: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:

Տեսանյութում ներկայացվել է հաջորդ սերնդի Mercedes-Benz GLE-ի դիմացի մասը և նոր՝ ամբողջությամբ լուսադիոդային գլխային օպտիկան:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ նորույթը կցուցադրվի ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին:

Mercedes-Benz GLE-ի հակաբուքսային համակարգի աշխատանքի հատուկ ռեժիմի շնորհիվ այն կարող է ինքնուրույն դուրս գալ, օրինակ, ավազից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Mercedes-Benz-ը ցույց է տվել հաջորդ սերնդի Mercedes-Benz GLE ամենագնացը (տեսանյութ)