Mercedes-Benz-ն ստեղծել է ապագայի ինքնագնաց տարնսպորտային միջոցը՝ համալրված արհեստական ինտելեկտով (լուսանկարներ)

23:09 • 10.09.18

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է ապագայի ինքնագնաց ֆուրգոնի նախատիպը, որն ստացել է Vision Urbanetic անվանումը:

Ինչպես գրում է Motor.ru-ն, կոնցեպտն իրենից էլեկտրական ուժային համակարգով և արհեստական ինտելեկտով համալրված հարթակ է ներկայացնում, որի վրա կարելի է տեղադրել բեռնատար կամ ուղևորատար մոդուլը:

Նորույթի ընդհանուր երկարությունը կազմում է 5.14 մետր: Բեռնատար հարթակի երկարությունը 3.17 մետր է: Նախատիպը կարող է մինչև 12 ուղևոր տեղափոխել:

Vision Urbanetic-ի օգտագործումը նախատեսում է մեծացնել ուղևորափոխադրման հոսքը և տեղափոխվող բեռների քանակն՝ առանց առկա ենթակառուցվածքների զգալի փոփոխությունների և հավելյալ տրանսպորտի օգտագործման:

Այդ նպատակով  Vision Urbanetic-ը համալրված է արհեստական ինտելեկտով, որը թույլ կտա իրական ժամանակում վերլուծել երթևեկության ծանրաբեռնվածությունը, գտնել ուղևորների կուտակման վայրերն ու արձագանքել: 


 

Mercedes-Benz-ն ստեղծել է ապագայի ինքնագնաց տարնսպորտային միջոցը՝ համալրված արհեստական ինտելեկտով (լուսանկարներ)