Պորոշենկոն պատմել է ռուսական ռազմական արբանյակների տվյալները «որսալու» մասին

12:54 • 10.09.18

Ուկրաինացի մասնագետները կարողացել են ռուսական արբանյակներից տվյալներ «որսալ»: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Прямой» հեռուստաալիքի եթերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի առաջնորդի պնդմամբ՝ Դոնբասում բախումներից մեկի ժամանակ ուժայինները հետախուզության օգնությամբ կարողացել են «ժամանակին կենտրոնացնել պահուստայն խմբերը և դիմավորել թշնամուն»:

Դա, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, «հնարավոր է դարձել հաղորդակցական մասնագիտություններով մասնագետների, արբանյակային տեխնոլոգիաների, համակարգչային գաղտնագրված տեքստերի գաղտնազերզման հարցերով մասնագետների շնորհիվ»:

Պորոշենկոն հայտարարել է, որ նրանց հաջողվել է ձեռք բերել ռուսական ռազմական արբանյակների տվյալները, ինչը, նրա կարծիքով, խոսում է Ուկրաինայում նման տեխնոլոգիաների հետ կապված ձևավորված «ուժեղ դպրոցի» մասին:

Պորոշենկոն պատմել է ռուսական ռազմական արբանյակների տվյալները «որսալու» մասին