Սաուդյան Արաբիան հաստատել է տիեզերքի ուսումնասիրության հարցում ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագիրը

22:23 • 11.09.18

Սաուդյան Արաբիայի կառավարությունը երեքշաբթի հավանության է արժանացրել ՌԴ-ի հետ տիեզերքի ուսումնասիրության և խաղաղ նպատակներով այն օգտագործելու հարցում համագործակցության մասին համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով սաուդական գործակալությանը, այս մասին հայտնի է դարձել կառավարության նիստից հետո: 

«Էներգետիկայի, արդյունաբերության և հանքային ռեսուրսների նախարարի, գիտությունների և տեխնոլոգիաների կենտրոնի վարչական խորհրդի ղեկավարի համաձայնությունից հետո նախարարների խորհուրդը որոշել է հասատել համաձայնագիրը», - ասվում է կառավարության որոշման մեջ:

Աղբյուրն ընդգծում է, որ վերջերս Պարսից ծոցի արաբական երկրները, որոնց թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը, տիեզերքի յուրացման ակտիվ փորձեր են նախաձեռնում:

 

Սաուդյան Արաբիան հաստատել է տիեզերքի ուսումնասիրության հարցում ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագիրը