Apple-ը ներկայացրել է iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները (լուսանկարներ, տեսանյութ)

23:46 • 12.09.18

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ավարտվել է Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրել է iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը:

Բացի դրանից, ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

Ընկերության ներկայացուցիչները պատմել են նորույթների մասին և ներկայացրել դրանց հատկանիշներն ու առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվել է Կուպերտինո քաղաքում՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում:

Շնորհանդեսը բացել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը՝ պատմելով Apple Watch Series 4 ժամացույցի մասին:

 

Apple-ը ներկայացրել է iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները (լուսանկարներ, տեսանյութ)