Հիպերքարերի ամենաբացառիկ հավաքածուն՝ տեսանյութով
Անշարժ գույքի գործակալ, ամերիկացի Մենի Հոշբինին է պատկանում հիպերքարերի՝ աշխարհում ամենաարտասովոր ու բացառիկ հավաքածուն, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ ավտոտնակում կան հազվագյուտ, ինչպես նաև մեկ օրինակով արտադրված փոխադրամիջոցներ:
Խոսքը Pagani, Bugatti, McLaren, 24 կարատանոց ոսկուց պատրաստված դետալներով Koenigsegg Agera RS Phoenix, Porsche Carrera GT, McLaren-Mercedes SLR և այլ թանկարժեք մոդելների մասին է:
Հոշբինի ավտոտնակը գտնվում է Կալիֆոռնիայում: Վերջերս այնտեղ հյուրընկալվել էր յութուբյան բլոգեր Shmee150-ը, որն իր ալիքում հրապարակել է ամեն մեքենայի մասին պատմող ուշագրավ տեսանյութ:
Ամերիկացին մտադիր է ապագայում իր հավաքածուն համալրել McLaren Speedtail, Mercedes-AMG Project One և Bugatti Chiron by Hermes մոդելներով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










