BMW-ն ինքնակառավարվող մոտոցիկլետ է ստեղծել (տեսանյութ)
Գերմանական BMW ընկերության մասնագետներն ինքնակառավարվող մոտոցիկլետի նախնական օրինակ են ստեղծել, որը ստացել է R1200GS անվանումն ու կարող է ինքնուրույն շարժվել, թեքվել ու կանգ առնել:
Ինչպես նշում է motor.ru-ն, մասնագետները գտնում են, որ նման տեխնոլոգիաները հնարավորություն կտան մոտոցիկլետով տեղաշարժն առավել անվտանգ դարձնել:
Նորույթի վերաբերյալ ուշագրավ տեսանյութը հրապարակվել է BMW Motorrad կայքում, որտեղ նշվում է, որ ընկերությունը մտադիր չէ ինքնակառավարման տեխնոլոգիայի առաջխաղացմամբ զբաղվել:
Փոխարենը՝ BMW-ի մասնագետները ցանկանում են մոտոցիկլետներն այնպիսի համակարգով համալրել, որը հուշումներ կանի անվտանգ ճանապարհ ընտրելու, խոչընդոտները շրջանցելու հարցերում, կբարձրացնի ճգնաժամային իրավիճակներում փոխադրամիջոցի ընդհանուր կայունությունը:










