Գիտնականները Խաղաղ օվկիանոսում ձկների երեք նոր տեսակ են հայտնաբերել (լուսանկարներ)
Նյուքասլի համալսարանի գիտնականները ձկների երեք նոր տեսակ են հայտնաբերել Խաղաղ օվկիանոսի խորը ջրերում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կենսաբաններին հաջողվել է Ատակամայի իջվածքում փափկամորթ ձկների երեք նոր տեսակ հայտնաբերել, որոնք կարող են ապրել 6-7.5 կմ խորության վրա՝ չվախենալով գիշատիչներից:
Դոկտոր Թոմաս Լինլիի խոսքով՝ տեսնկարահանումները ցույց են տվել, որ իջվածքի հատակին բնակվում են բազմաթիվ անողնաշարաորներ, որոնցով էլ սնվում են տվյալ ձկնատեսակները: Բացի այդ, օվկիանոսի նման խորը հատվածներում դրանք չունեն մրցակիցներ ու միակ գիշատիչն են, և հենց սա է պատճառը, որ դրանք շատ ակտիվ են և չունեն սննդի ու անվտանգության խնդիր:
Այս ձկնատեսակների օրգանիզմը հարմարված է գոյության նման պայմաններին, ինչը թույլ է տալիս նրանց ապրել բավական խորը ջրերում՝ բարձ ճնշման ու ցածր ջերմաստիճանի պայմաններում: Միևնույն ժամանակ՝ առանց բարձր ճնման ու ցրտի նրանց մարմինը բավական փխրուն է, ուստի կարող է շատ արագ քայքայվել ջրի մակերևույթին հայտնվելու դեպքում:















