«Շնորհակալություն նորարարությունների բացակայության համար». Huawei-ը հեգնանքով է արձագանքել iPhone XS-ի ներկայացմանը (տեսանյութ)

16:03 • 13.09.18

Չինական Huawei ընկերությունը հեգնանքով է արձագանքել iPhone սմարթֆոնի նոր մոդելների ներկայացմանը:

Չինական ընկերությունը հայտարարել է, որ Apple-ի նոր սմարթֆոններում նորարարություններ չկան: Համապատասխան տեսահոլովակը հրապարակվել է Huawei-ի թվիթերյան էջում:

«Շնորհակալություն նորարարությունների բացակայության համար: Կտեսնվենք Լոնդոնում հոկտեմբերի 16-ին», - նշվում է տեսահոլովակում:

Հայտնի է, որ Huawei-ը սմարթֆոնների երկրորդ խոշորագույն մատակարարն է աշխարհում: Հոկտեմբերին ընկերությունը կներկայացնի Huawei Mate 20 նորույթը: Ընկերության ներկայացուցիչները խոստացել են, որ սարքում իսկապես լուրջ նորարարություններ կլինեն:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում ընկերությունը ներկայացրել է iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը:

Բացի դրանից, ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

 

 

«Շնորհակալություն նորարարությունների բացակայության համար». Huawei-ը հեգնանքով է արձագանքել iPhone XS-ի ներկայացմանը (տեսանյութ)