Hyundai-ը հրապարակել է ջրածնային բեռնատարի առաջին լուսանկարը (լուսանկար)
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը հրապարակել է բեռնատարի առաջին լուսանկարը, որը համալրված է ջրածնային վառելիքային տարրերով աշխատող էլեկտրական ուժային համակարգով:
Motor.ru-ի տվյալների համաձայն՝ նորույթը եվրոպական շուկայում կներկայացվի արդեն հաջորդ տարի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Hyundai-ը խոսել է բեռնատարի թողարկման պլանների մասին գերմանական Հանովեր քաղաքում կայացած Կոմերցիոն տրանսպորտի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
Միջոցառման ընթացքում արտադրողը խոստացել է հաջորդ տարի բացահայտել ավտոմեքենայի բոլոր տեխնիկական բնութագրերը:
Այժմ հայտնի է միայն, որ նորույթն արտաքնապես կտարբերվի Hyundai-ի կոմերցիոն տրանսպորտի մյուս մոդելներից:











