Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց ԱԺ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ. նա շնորհակալություն հայտնեց իր թեկնածությանը դեմ քվեարկող պատգամավորներին
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընտրվեց խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն արտահերթ նիստում ասաց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, որից անվավեր է ճանաչվել 1-ը: Ուրիխանյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 10-ը:
«Շնորհակալ եմ մեր խմբակցությունից, խորհրդարանական բոլոր գործընկերներին և այն 10 դեմ պատգամավորներին: Դա նշանակում է, որ շատ գործ կա անելու՝ կատարելագործվելու, համապատասխանելու հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:










