Բացահայտվել է DS բրենդի առաջին էլեկտրամեքենայի արտաքին տեսքը (լուսանկարներ)
Համացանցում են հայտնվել DS բրենդի առաջին էլեկտրամեքենայի լուսանկարները. DS 3 Crossback-ը կներկայացվի էլեկտրական ուժային համակարգով:
Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթի դիզայնը հիմնված է DS 7 Crossback ֆլագմանային մոդելի վրա: DS 3 Crossback-ի շնորհանդեսը կկայանա Փարիզում կայանալիք ավտոսրահի ժամանակ:
Նախնական տվյալների համաձայն՝ բրենդի առաջին էլեկտրամեքենան կկառուցվի e-CMP մոդուլային հարթակի վրա, որը հատուկ ստեղծվել է էլեկտրամեքենաների համար:
Նշվում է, որ նորույթի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ մանրամասներ դեռ հասանելի չեն: Autocar-ի տվյալների համաձայն՝ ավտոմեքենան կարող է համալրվել մոտ 50 կՎտ/ժ տարողունակությամբ մարտկոցներով:
















