Facebook-ն այսուհետ կստուգի նաև լուսանկարների և տեսանյութերի հավաստիությունը
Facebook սոցիալական ցանցն այսուհետ կստուգի ոչ միայն հոդվածներում նշված փաստերի հավաստիությունը, այլև լուսանկարների և տեսանյութերի միջոցով ներկայացվող փաստերը: Ապատեղեկատվության տարածման նմանատիպ միջոցների հայտնաբերման համար ցոցցանցը կհամագործակցի 17 երկրում ունեցած իր գործընկերների հետ: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սոցցանցի մենեջեր Անտոնիա Վուդֆորդի խոսքով՝ փաստերի ստուգման ոլորտում իրենց գործընկերների մեծ մասը մինչ օրս ուշադրությունը կենտրոնացրել է հիմնականում հոդվածների վրա, սակայն ընկերությունն ակտիվորեն աշխատել է ապատեղեկատվության այլ ձևերի հայտնաբերման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ:
Նա հավելել է, որ այժմ այս խնդրի լուծման հարցում իրենց կօգնի 27 գործընկեր կազմակերպություն, որոնցից շատերն ունեն լուսանկարների ու տեսանյութերի ուսումնասիրության փորձ և հապապատասխան պատրաստվածություն:










