Volkswagen-ը հայտարարել է հանրահայտ «Բզեզ» մոդելի արտադրության դադարեցման մասին (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen Group մեքենաշինական բրենդի դուստր ընկերություն Volkswagen of America-ն հայտարարել է ամենահայտնի մոդելներից մեկի՝ Volkswagen Beetle-ի («Բզեզ») արտադրությունը դադարեցնելու որոշման մասին:
Ինչպես նշում է ria.ru-ն, «Բզեզ»-ի արտադրությունը դադարեցվելու է 2019թ.:
VWoA-ի ղեկավար Հինրիչ Վոեբկենը նկատել է, որ 7 տասնամյակ շարունակ արտադրվող «Բզեզ»-ի կորուստը տարատեսակ հույզեր կառաջացների մոդելի հավատարիմ երկրպագուների մոտ:
Պաշտոնյան հավելել է, որ իրենք դեռևս չեն որոշել, թե ինչ մոդելով են փոխարինելու «Բզեզ»-ը:
Հայտնի է, որ «Բզեզ» մոդելն արտադրվում է 1938թ. ի վեր: Այն համարվում է պատմության մեջ ամենազանգվածային մեքենան, որն արտադրվել է առանց բազային կառուցվածքի փոփոխման: Այս տարիների ընթացքում արտադրվել է 21,529 մլն օրինակ:




















