Ճապոնացի մասնագետը երեխայի տեսքով մարդանման ռոբոտ է ստեղծել, որը խոսում և քայլում է (տեսանյութ)

23:18 • 14.09.18

Ճապոնացի մասնագետը երեխայի տեսքով ռոբոտ է ստեղծել, որը բավականին մարդանման է և գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսի է հիշեցնում:

Այսպես է Russia Today-ը ներկայացնում Օսակայի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Իշիգուրոյի նորարար ստեղծագործությունը, որն ստացել է Իբուկի անվանումը: Այն ստեղծվել է մարդկանց հետ հողորդակցվելու համար և կարող է մարդու պես խոսել, շարժվել, թարթել աչքերն ու արտահայտել զգացմունքները:

Հիշեցնենք, որ ներկայում ամենահայտնի մարդանման ռոբոտը հոնկոնգյան ընկերության ստեղծած Սոֆիա ռոբոտն է, որը դարձել է քաղաքացիություն ունեցող առաջին սարքավորումը:

 

Ճապոնացի մասնագետը երեխայի տեսքով մարդանման ռոբոտ է ստեղծել, որը խոսում և քայլում է (տեսանյութ)