Kia-ն ներկայացրել է նոր սերնդի Ceed GT հեթչբեքը (լուսանկարներ)

10:28 • 15.09.18

Հարավկորեական Kia Motors մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Ceed GT հեթչբեքը: Այդ մասին հայտնում է Motor.ru-ն: 

Նշվում է, որ նորույթի արտաքին տեսքը կտարբերվի Ceed-ի մյուս մոդելներից: Այսպես, կտարբերվի Ceed GT-ի առջևի բամպերը: Բացի տեխնիկական բնութագրերից, բամպերը կառաջարկվի նոր՝ սև գույնով, իսկ ռադիատորի ցանցի դիզայնում օգտագործվել են «մուգ քրոմ» ու կարմիր գույները:

Աղբյուրը մանրամասնում է, որ Kia Ceed GT-ը համալրված է 1.6 լիտրանոց T-Gdi տուրբոշարժիչով, որի հզորությունը 204 ձիաուժ է:

 

 

 

Kia-ն ներկայացրել է նոր սերնդի Ceed GT հեթչբեքը (լուսանկարներ)