Գերմանացիները ներկայացրել են Mercedes-AMG S-Class կաբրիոլետի թյունինգային՝ 1000 ձիաուժ հզորությամբ մոդելը (լուսանկարներ)

23:50 • 15.09.18

Գերմանական Posaidon թյունինգային ընկերությունը Mercedes-AMG S63 մոդելի համար շարժիչի հզորացման փաթեթ է ներկայացրել:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, կատարելագործման արդյունքում բազային 5.5 լիտր ծավալային, 8 մխոցային երկտուրբո շարժիչի հզորությունը դարձել է 1020 ձիաուժի՝ 585-ի փոխարեն: Այս արդյունքին հասնելու համար թյուներներն ստիպված են եղել ուժեղացնել դիֆերենցիալը և 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփը:

100 կմ/ժամ արագությունը Mercedes-AMG S63-ի թյունինգային տարբերակը զարգացնում է 2.9 վայրկյանում՝ բազային տարբերակից մեկ վայրկյան ավելի արագ: Կաբրիոլետի առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:



 

Գերմանացիները ներկայացրել են Mercedes-AMG S-Class կաբրիոլետի թյունինգային՝ 1000 ձիաուժ հզորությամբ մոդելը (լուսանկարներ)