Չինաստանում հաքերը վաճառքի է հանել հյուրանոցների 130 մլն այցելուի անձնական տվյալները

13:29 • 15.09.18

Չինաստանում հաքերը կոտրել է տեղական ընկերության տվյալների բազան ու վաճառքի է հանել նրանց կողմից սպասարկվող մի շարք հյուրանոցների այցելուների անձնական տվյալները՝ ընդհանուր 130 մլն այցելուի տվյալ, հաղորդում է АТОР-ը։

Հաքերը 8 բիթքոին (56.000 ԱՄՆ դոլար) է պահանջում ձեռք բերած 141,5 ԳԲ ծավալով արխիվի համար, որում առկա է 240 մլն գրառում ընկերության հաճախորդների մասին։


Նշենք, որ Huazhu ընկերությունը ղեկավարում է 13 հյուրանոցային բրենդ, ինչը, ընդհանուր առմամբ, կազմում է 5.162 հյուրանոց՝ Չինաստանի 1.191 քաղաքներում։

Հաքերը վաճառքի ընթացքում առաջարկում է իր թիրախում հայտնված հյուրերի բոլոր հիմնական անձնական տվյալները՝ սկսած ID քարտի համարից մինչև հեռախոսահամար ու անգամ՝ էլեկտրոնային հասցեի գաղտնաբառ։ Նշված են նաև նրանց հյուրանոցների հասցեները, սենյակի համարն ու այնտեղ մնալու ժամկետները։

 

Չինաստանում հաքերը վաճառքի է հանել հյուրանոցների 130 մլն այցելուի անձնական տվյալները