ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչ կարժենա նորագույն iPhone-ների վերանորոգումը

21:50 • 15.09.18

Ամերիկյան Apple ընկերությունը ռեկորդ է սահմանել սմարթֆոնների վերանորոգման արժողությամբ:

Այս մասին գրում է Phone Arena պարբերականը՝ նշելով, որ նախկին ռեկորդը ևս պատկանում էր կուպերտինյան ընկերության գաջեթին: iPhone X մոդելի էկրանը փոխելն արժեր 279 դոլար, իսկ ամբողջական վերանորոգումը՝ 549 դոլար: Իսկ այժմ նմանօրինակ գումար ստիպված կլինեն վճարել iPhone XS մոդելային շարքի օգտատերերը:

Նոր ռեկորդակիրն այս առումով iPhone XS Max սմարթֆոնն է, որի էկրանի վերանորոգումը կարժենա 329 դոլար, իսկ ամբողջական սմարթֆոնը վերանորոգել հնարավոր կլինի 599 դոլարով: Գաջեթի արժեքը կազմում է 1099 դոլար:

Հիշեցնենք, որ այս տարվա նորագույն սմարթֆոները և այլ գաջեթներն ամերիկյան տեխնոլոգիական հսկան ներկայացրել է չորեքշաբթի: iPhone-ների շարքը համալրել են XR, XS և Xs Max մոդելները: iPhone XS շարքը համալրված է 5.8 դյույմ անկյունագծային Super Retina OLED էկրանով, նոր վեցամիջուկ A12 Bionic պրոցեսորով, 12 Մպ կրկնակի տեսախցիկով:

Բացի այդ, նոր մոդելը համալրվել է էլեկտրոնային սիմ-քարտով, որը հնարավորություն կտա օգտվել Dual-SIM գործառույթից: 

 

ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչ կարժենա նորագույն iPhone-ների վերանորոգումը