Ապացուցվել է գիշերային աշխատանքի վտանգը առողջության համար

15:55 • 15.09.18

Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ գիշերային ժամերին աշխատող կանանց շրջանում մեծանում է կաթնագեղձի քաղցկեղի վտանգը: Այդ մասին հայտնում է medicalxpress.com–ը:

Հետազոտությանը մասնակցել է Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից ավելի քան 13 հազար կին: Նրանց միջին տարիքը կազմել է 55-59: Նրանցից 6,1 հազարի մոտ ախտորոշվել է կաթնագեղձի քաղցկեղ: Հետազոտության մասնակիցների շրջանում նաև հարցում է անցկացվել հիվանդության զարգացման գործոնները պարզելու համար:

Պարզվել է, որ քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացել է աշխատանքի համար հատկացված գիշերային ժամերի քանակի հետ մեկտեղ: Այսպես, կեսգիշերից հետո երեք ժամ աշխատող կանանց մոտ վտանգը մեծանում է 12 տոկոսով, շաբաթը ավելի քան երեք գիշեր10-ժամի գիշերային հերթափոխը մեծացնում է այդ ցուցանիշը 80 տոկոսով:

Ընդ որում՝ ցուցանիշը կարգավորվում է գիշերային հերթափոխից հեռանալուց միայն երկու տարի հետո:

 

Ապացուցվել է գիշերային աշխատանքի վտանգը առողջության համար