Եգիպտոսում ևս մեկ հնագույն սֆինքսի արձան են հայտնաբերել

23:03 • 16.09.18

Եգիպտական հնագիտական առաքելությունը, որն աշխատել է Ասուան քաղաքի մոտակայքում գտնվող տաճարում ստորգետնյա ջրերի մակարդակի նվազեցման նախագծի շուրջ, ավազաքարից պատրաստված սֆինքսի քանդակ է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների հարցով նախարարությանը:

Եգիպտոսի հնությունների հարցերով գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին բացատրել է, որ արձանն, ամենայն հավանականությամբ, պատկանում է Պտղոմեոսների դարաշրջանին (մ.թ.ա. 331- մ.թ. 31 թթ.):

Արձանիկը հայտնաբերվել է Կոմ Օմբո քաղաքի տաճարի հարավարևելյան հատվածում՝ այն նույն վայրում, որտեղ 2 ամիս առաջ հայտնաբերվել է Պտղոմեոս V-ին պատկանող քանդակը:

Մասնագետները նախատեսում են առավել մեծամասշտաբ հնագիտական ուսումնասիրություններ անել՝ սֆինքսի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար:  

 



 

Եգիպտոսում ևս մեկ հնագույն սֆինքսի արձան են հայտնաբերել