Համացանցում է հայտնվել Peugeot-ի կոնցեպտ քարի առաջին լուսանկարը

23:21 • 17.09.18

Ֆրանսիական Peugeot մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր կոնցեպտ քարի առաջին լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է Motor.ru-ն:

Լուսանկարից կարելի է ենթադրել, որ սա կլինի 504 Coupe լեգենդար մոդելի ժամանակակից տարբերակը:

Նշվում է, որ նորույթի՝ փարիզյան ավտոսրահում հայտնվելու մասին հայտարարել է Peugeot-ի ղեկավար Ժան Ֆիլիպ Իմպարատոն:

Autocar-ին տված հարցազրույցում Իմպարատոն «ակնառու և արմատական» է անվանել ավտոմեքենայի նախատիպը: Վերջերս նա գրել է թվիթերյան իր էջում, որ ավտոմեքենան ստեղծելու համար երկու տարի է պահանջվել:

Ենթադրվում է, որ ավտոմեքենան կհամալրվի հիբրիդային կամ էլեկտրական ուժային համակարգով:

Համացանցում է հայտնվել Peugeot-ի կոնցեպտ քարի առաջին լուսանկարը