2025թ. դրությամբ ռոբոտները մարդկանցից ավելի շատ աշխատանք կկատարեն. զեկույց

14:03 • 17.09.18

Ռոբոտները 2025թ. դրությամբ կկատարեն ներկայիս աշխատանքի 52%-ը՝ կրկնապատկելով այժմյան ցուցանիշը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, նման կախատեսում է արվել Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում՝ շվեյցարական կազմակերպություններից մեկի կողմից:

«Ներկայում մեքենաները կատարում են աշխատաշուկայի առաջադրանքների 29%-ը, մինչդեռ 2025թ. այդ ցուցանիշը կհասնի կեսից ավելիին: Միևնույն ժամանակ դա կստիպի մարդկանց նոր մասնագիտություններ յուրացնել ու իրենց տեղը պահպանել ռոբոտների, մեքենաների հետ մրցակցության պայմաններում»,-նշված է կազմակերպության զեկույցում:

Կանխատեսման համաձայն՝ ռոբոտներն ու խելացի մեքենաները մարդկանց առավելապես կփոխարինեն հաշվապահական, մենեջմենթի, արդյունաբերական և մի շարք այլ ոլորտներում:

Արդյունքում մարդիկ ստիպված կլինել ավելի հմտանալ, կատարելագործվել՝ մեծ ուշադրություն դարձնելով ստեղծարար մտածողությանը:

 

 

 

2025թ. դրությամբ ռոբոտները մարդկանցից ավելի շատ աշխատանք կկատարեն. զեկույց